Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Անկարայում սկսվել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Հեռուստաալիքի տվյալներով` հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետևում:
Այսօր ԱՄՆ փոխնախագահ Բայդենը ժամանել է Անկարա: Նա մինչև Էրդողանի հետ հանդիպումը բանցկություններ է վարել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:











































