Ճապոնիայի բնակիչների ավելի քան 30 տոկոսն աջակցում է երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան հուլիսի 21-ին: Այսպիսին են սոցհարցման տվյալները, որոնք հրապարակել է «Կիոդո» տեղեկատվական գործակալությունը:
Համաձայն արդյունքների՝ ԼԴԿ-ին աջակցում է ճապոնացիների 30.6 տոկոսը: Վերջին շաբաթվա ընթացքում կուսակցության վարկանիշը բարձրացել է 0.8 տոկոսով: Իսկ Ճապոնիայի կառավարությանը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, ով ձևավորել է ԼԴԿ կոալիցիան և «Նոր Կոմեյտո» կուսակցությունը, կողմ են հարցման մասնակիցների 65.3 տոկոսը: Նախարարների գործող կաբինետին դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 24.7 տոկոսը:
Ընտրությունների շեմին ԼԴԿ ղեկավար Սինձո Աբեն ընդգծել է, որ հույս ունի ընտրությունների արդյունքում վերահսկողության տակ առնել վերին պալատը և կայունացնել խորհրդարանի աշխատանքը:









































