Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Ուեյն Ռունիին: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Ռունիի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ կա 2 տարի: Հարձակվողը ստանում է 250.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Հավելենք, որ Ռունիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:






































