Երիտասարդ կախարդ Հարի Փոթերի արկածների մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ The Cuckoo’s Calling դետեկտիվի հեղինակն ինքն է։ Գիրքը լույս է տեսել կեղծանվամբ:
Պատերազմի վետերանի մասին պատմող դետեկտիվը լույս է տեսել այս տարվա ապրիլին:
Բրիտանացի գրողը ընտրել է Ռոբերտ Գալբրայթ կեղծանունը:
Անցած տարի Ռոուլինգը գրել էր մեծահասակ լսարանի համար նախատեսված իր առաջին գիրքը՝ Casual Vacancy-ին:










































