Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկներ են այցելել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը:
«Օլիմպիական խաղերի ժամանակ Ռիո դե Ժանեյրոն ընդունել է 1,17 մլն զբոսաշրջիկների»,¬-ասել է պաշտոնյան: Պասեի խոսքով՝ 410 հազար մարդ ժամանել էր արտասահմանից, մնացածները՝ Բրազիլիայի մյուս շրջաններից: Ինչ վերաբերում է օտարերկրացի զբոսաշրջիկներին, նրանց թվում գերակշռել են ԱՄՆ¬-ի (17 տոկոս), Արգենտինայի (12 տոկոս) և Գերմանիայի (7 տոկոս) քաղաքացիները: Միջին հաշով նրանք Ռիո դե Ժանեյրոյում ծախսել են օրական 424¬- ական դոլար: Հյուրանոցները, որոնք գտնվում էին քաղաքում, զբաղեցված էին 94 տոկոսով:
31¬-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվել են օգոստոսի 5¬-21-ը: Դրանք առաջին Օլիմպիական խաղերն էին, որոնք տեղի են ունեցել Հարավային Ամերիկայում: Սեպտեմբերի 7¬-18¬-ը քաղաքում կանցկացվի Պարալիմպիադան՝ փոխանցում է TASS գործակալությունը։









































