«Մարսել»-ի կիսապաշտպան Մատյե Վալբուենան հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:
«Կապտանռնագույններ»-ն արդեն բանակցել են Ֆրանսիայի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոիստի գործակալի հետ: Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Ըստ տեղեկատվության՝ «Բարսելոնա»-ն ցանկանում է փոխարինող գտնել Տիագո Ալկանտարային, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
Նշենք, որ Վալբուենայի՝ «Մարսել»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո:
Ֆրանսիայի առաջնության անցած մրցաշրջանի շրջանակներում անցկացրած 37 խաղերում կիսապաշտպանը հեղիանկել է 3 գոլ և կատարել է 12 արդյունավետ փոխանցում:








































