Շաբաթ օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակիորեն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Վրաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ռուսուդան Կերվալիշվիլիի, ինչպես նաև գործով անցնող 2 այլ անձանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նրանք մեղադրվում են դավադրությամբ մեքենայություններ գործելու մեջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Կերվալիշվիլին երկրում ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Center Point-ի համահիմնադիրներից է:
Դատարանի որոշմամբ նախկին փոխխոսնակը և ընկերության ևս մեկ համահիմնադիր Մայե Ռչեուլիշվիլին ազատ են արձակվել 250 հազար լարի գրավի դիմաց: Մինչդեռ դատախազը նրանցից յուրաքանչյուրի համար պահանջել է 1 մլն լարիի չափով գրավ:








































