«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբը չի պատրաստվում բաժանվել թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսից:
The Guardian-ի հաղորդմամբ՝ ակումբը չի քննարկում պաշտպանի տրանսֆերը վաճառելու տարբերակը: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ջոնսին համարում է ակումբի պաշտպանության գծի առանցքային ֆուտբոլիստ: Պաշտպանը ևս չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը, իսկ առաջնության մեկնարկում թիմի հայտացուցակում չընդգրկվելու հանգամանքը նրան չի անհանգստացնում:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը հայտնվել էր անգլիական «Սթոք Սիթի»-ի և Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում:










































