«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայից հանվել են բռնաբարության գործով բոլոր մեղադարանքները: Այդ մասին տեղեկացնում է Mirror-ը: Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ իսպանական մամուլում լուրեր էին տարածվել սեռական բնույթի հանցագործություններին Դե Խեայի մասնակցության վերաբերյալ:
Աղջիկը, ով դատական գործով անցնում էր TP3 անվան տակ, պատմել էր, որ միջադեպը տեղի է ունեցել 2012 թվականին: Ըստ վարկածի՝ Դե Խեան նրան երեկույթի էր հրավիրել, որին ներկա էին նաև այլ ֆուտբոլիստներ, որոնց թվում էր նաև Իկեր Մունիաինը: Աղջկան բռնաբարել էին, ինչի մասին նա հայտնել էր ոստիկանությանը:
Դե Խեան արդարացվել է, իսկ հետաքննությունը դադարացվել է ապացույցների բացակայության պատճառով:








































