Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ արժանի է լինել անցած մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնորդների թվում:
Հիշեցնենք, որ այդ տիտղոսի համար ֆրանսիացին պայքարում է Քրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղթողը հայտնի կդառնա հինգշաբթի օրը Մոնակոյում կայանալիք ՉԼ խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
«Ուրախացա, երբ իմացա, որ ինձ ընդգրկել են Եվրոպայի լավագույն 3 ֆուտբոլիստների թվում: Հպարտության զգացում ունեցա: Նշանակում է՝ ճիշտ ուղղությամբ եմ շարժվում: Պետք է շարունակել աշխատել և իմ խաղով հաճույք պատճառել երկրպագուներին:
Կարծում եմ` արժանի եմ լինել Եվրոպայի լավագույն 3 ֆուտբոլիստների թվում, քանի որ հիանալի մրցաշրջան եմ անցկացրել ակումբի և ազգային թիմի կազմում: Հնարավոր է՝ արժանի եմ նաև գլխավոր մրցանակը ստանալուն»,- խոստովանել է Գրիզմանը:







































