Սուրճի կանաչ հատիկները ճարպային կուտակումներն այրելու լավագույն միջոցն են՝ առանց առողջությունը վնասելու: Այս մասին գրում է News Track India-ն: Կանաչ սուրճը չի համարվում խթանիչ միջոց: Դրանից չի առաջանում նյարդայնացում, չի արագանում սրտի աշխատանքը:
Մի շարք ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ սուրճը նվազեցնում է զարկերակային ճնշումը և արագացնում մետաբոլիզմը: Հատիկների գլխավոր բաղադրիչն է ակտիվ բնական միացությունը՝ քլորոգեն թթուն: Այն արագացնում է մետաբոլիզմը, և լյարդում ճարպերը սկսում են այրվել:
Սակայն կանաչ սուրճը շատ դառն է: Այն պետք է ընդունել «հատիկների» տեսքով: