Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցման օրը (24.11.2015) պետք է մտներ Սիրիա, սակայն այդ միջադեպի պատճառով չեղյալ է հայտարարվել թուրքական ներխուժումը: Այս մասին գրել է Hürriyet թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին:
Նրա խոսքով՝ Թուրքիան, ԱՄՆ-ն ու սիրիական ընդդիմությունը ծրագրել էին 2015 թվականի նոյեմբերի 24-ին իրականացնել Ջերաբլուսի խոշոր գործողությունը, ինչը, սակայն, չեղյալ է հայտարարվել:
Սելվին ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերն ու սիրիական ընդդիմությունը պետք է ցամաքից մտնեին Սիրիայի հյուսիս, իսկ ԱՄՆ-ը պետք է ավիաաջակցություն ցուցաբերեր նրանց:
Ջերաբլուսը ԴԱԻՇ-ից մաքրելուց հետո տվյալ շրջանում պետք է ստեղծվեր անվտանգության գոտի: Ժամկետը նշանակված էր 2015 թվականի նոյեմբերի 24-ին, սակայն այդ օրը ռուսական ինքնաթիռը խոցվեց, և գործողությունը չեղարկվեց:










































