Նիգերիայի «Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորման ղեկավարը սպառնացել է այրել դպրոցները և սպանել այնտեղ դասավանդող ուսուցիչներին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Շաբաթ օրվա տեսահաղորդագրության միջոցով Շեկաուն իր աջակցությունն է հայտնել գրոհայիններին, ովքեր այրում են երկրում դպրոցները: Իմամը միաժամանակ հավելել է, որ «իր գրոհայիններին չի թույլատրվում սպանել տարեց մարդկանց, կանանց և երեխաներին», այլ միայն այն ուսուցիչներին, ովքեր «արևմտյան կրթություն են տալիս երեխաներին»:
Նա հայտարարել է նաև, որ իր խմբավորումը բանակցություններ չի վարում Նիգերիայի կառավարության հետ:











































