Կալիֆոռնիայի դպրոցներից մեկի աշակերտը, որ սիրավեպ էր ունեցել ուսուցչուհու հետ, բարոյական վնասի դիմաց որպես փոխհատուցում 6 մլն դոլար դոար է ստացել դպրոցից, գրում է Los Angeles Times-ը:
16-ամյա դպրոցականը 2013-ից սկսել է հանդիպել անգլերենի 29-ամյա ուսուցչուհի Լաուրա Ուայթհերսթի հետ: Նրանց կապը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջիկը հղիացել է: Ծննդաբերությունից երկու ամիս անց նրան ձերբակալել են: Ուայթհերսթին սպառնում էր 29 տարի ազատազրկում, սակայն դատարանը դատապարտեց նրան մեկ տարի ազատազրկման:
Դպրոցականը կարողացել է դատարանի միջոցով դպրոցից 6 մլն դոլարի փոխհատուցում ստանալ: Նրա խոսքերով՝ դպրոցի աշխատակիցները տեղյակ են եղել իրենց սիրավեպի մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել կանխելու համար: Այդ պատճառով էլ դպրոցականը նրանց հանցակիցներ է անվանել: Նա նաև հայտարարել է, որ այդ սիրավեպը իրեն անուղղելի վնաս է հասցրել: Թերթի տեղեկացմամբ՝ ուսուցչուհուն ձերբակալելուց հետո ևս երկու աշակերտներ խոստովանել են նրա հետ ունեցած կապի մասին:









































