Saturday, 27 06 2026
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել

ԵԱՀԿ գրասենյակը կօգնի ոստիկանությանը ամրապնդելու վստահությունը

2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության և հասարակության միջև վստահությունն ու համագործակցությունը:

Դեսպան Ավակովը տեղեկացրել է ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ-ի մոտեցման վերաբերյալ. բարեփոխման շրջանակներում նախատեսվում է քաղաքացիական հասարակության և իշխանության միջև համագործակցության խթանում և անկախ մոնիտորինգի և վերահսկման մեխանիզմների ամրապնդմանը օժանդակում: Նա ներկայացրել է Գրասենյակի նախաձեռնությունը ստեղծելու քաղաքացիական հասարակության խորհրդատվական խորհուրդ, որը ԵԱՀԿ-ի աշխատանքում կծառայի որպես խորհրդակցական մարմին անվտանգության ոլորտի բարեփոխումների մասով: Կոնկրետ ոստիկանական աշխատանքի ոլորտում դեսպանը նկարագրեց ԵԱՀԿ նախաձեռնությունները, որոնք կարող են խթանել ուղղակի երկխոսություն ոստիկանության, քաղաքացիական հասարակության և լայն հասարակության միջև այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են հասարակական կարգի պահպանումը և հավաքների ազատության իրականացումը:

Ոստիկանության պետի տեղակալն առաջարկել է կազմակերպել ոստիկանություն-ԶԼՄ-ներ կլոր սեղաններ՝ բարելավելու ոստիկանության հարաբերությունները ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ոստիկանության և ԶԼՄ-ների միջև կլոր սեղանների նախորդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված որոշ մտահոգություններ՝ կապված հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունների հետ, ցավոք, մնացել են չլուծված: Գրասենյակն առաջարկել է, որ ոստիկանությունը հաշվի առնի բարձրացված հարցերը և կլոր սեղանի քննարկումների արդյունքում պատրաստվեն առաջարկություններ և լուծումներ՝ կապված Հայաստանում հասարակական կարգի պահպանման բարելավման հետ:

Դեսպան Ավակովը ցավակցություն է հայտնել ոստիկանության պետի տեղակալին՝ զոհված ոստիկանների կապակցությամբ ու բարձր գնահատեց բանակցողների արհեստավարժությունը, որոնք կանխել են Էրեբունու ՊՊԾ գնդում պատանդների ու զինյալների շրջանում կյանքերի կորուստը:

Դեսպան Ավակովը ողջունում է վերջին ցույցերի ընթացքում լրագրողների և ցուցարարների նկատմամբ առանձին ոստիկանների կողմից ոչ պատշաճ վարքագծի ու բռնության մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:

ԵԱՀԿ լավագույն փորձը ենթադրում է, որ ոստիկանական ուժերը, այլ իրավապահ մարմիններն ու բանտային ծառայությունները ենթակա լինեն անկախ վերահսկողության համակարգերի՝ թափանցիկ ներքին կանոնակարգով ու հանրային բողոքների ընթացակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում