Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ինտեգրման համաձայնագրի կնքումը հնարավոր կդառնա 2020¬ ական թվականների կեսերին: Այս կարծիքին են Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի (ԻՈւԿ) և Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA, Ավստրիա) փորձագետները, որոնք համատեղ նախագծի շրջանակներում հրապարակել են «Եվրամիություն և Եվրասիական տնտեսական միություն. երկարաժամկետ երկխոսությունը և համաձայնագրի հեռանկարները» զեկույցը՝ փոխանցում է TASS գորրծակալությունը։
Զեկույցի հեղինակները ելնում են ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների՝ ապագայում կառուցողական հուն վերադառնալու և փոխադարձ պատժամիջոցների չեղարկման հնարավորության հայտնվելու վարկածից: ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում հարկավոր է երկարաժամկետ տեսլական և պլանավորում՝ ասված ՝ ԵԱԶԲ-ի մամուլի տեղեկագրում: «Դրա համար անհրաժեշտ է արդեն այժմ փորձագիտական մակարդակով որոշել հեռանկարային օրակարգը և վերլուծական հիմք ստեղծել ապագա բանակցությունների համար»,նշում է ԵԱԶԲ-ի ԻՈւԿ-ի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:«Մենք առանձնացնում ենք բանակցային գործընթացին 20 հեռանկարային ուղղություններ»,-ասել է նա։
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը Ռուսաստանի և Ղազախստանի կողմից հիմնադրվել է 2006 թվականի հունվարին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Վարկային կազմակերպության մասնակից պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։










































