Սիրիայի Հոմս նահանգում գտնվող Կրակ դե Շևալյե ամրոցը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, վնասվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով ակտիվիստների տեսանյութերին:
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է արկն ընկնում ամրոցի աշտարակի վրա, ասվում է հաղորդագրություններում:
Մեկ այլ տեսանյութում էլ երևում են ներքին շինությունների վնասվածքները՝ բացվածք առաստաղում ու բեկորներ հատակին, հաղորդում է Interfax-ը:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը կարողացել է հաստատել ամրոցի վրա արկի ընկնելու ուղղակի փաստը, սակայն նշել է, որ ամրոցի շրջակայքում հասցվել են 3 ավիահարվածներ:
Կրակ դե Շևալյեն կառուցվել է 1142-1271 թվականներին ու համարվում է խաչակիրների առավել լավ պահպանված ամրոցներից մեկը:







































