«Վալենսիա»-ի հարձակվող Պակո Ալկասերն արդեն առաջիկա օրերին պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնա»-ի հետ։
El Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ կատալոնացիները հաջողությամբ ավարտել են բանակցային գործընթացը և «Վալենսիա»-ին կնվաճի 30 մլն եվրո։ Տեղափոխությունը պաշտոնապես կհաստատվի այս շաբաթ։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Բարսելոնա»-ն 6։2 հաշվով ջախջախեց «Բետիս»-ին։








































