Ռիոյի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ներկայացել է Nintendo ընկերության պաշտամունքային տեսախաղի հերոս Մարիոյի կոստյումով՝ փոխանցում է AP գործակալությունը։
Աբեն մարզադաշտ է դուրս եկել խողովակից, ինչպես դա անում է հայտնի բեղավոր իտալացի սանտեխնիկ Մարիոն։
Ճապոնիայի վարչապետի հայտնվելով ավարտվել է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք հաջորդ խաղերը ներկայացող հոլովակը։
Հոլովակի սյուժեով՝ Աբեն, որն ուշանում է Ռիոյից, հագնում է Մարիոյի հագուստն ու ցատկում ջրատար խողովակով, որը տանում է Տոկիոյից Բրազիլիա:










































