Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի նոր ալբոմը համացանցում է հայտնվել մինչ պրեմիերան՝ հայտնում է Billboard-ը։
9-րդ՝ Glory ալբոմի թողարկումը ծրագրված է օգոստոսի 26-ին, սակայն հանգստյան օրերին deluxe-տարբերակն ապօրինաբար տեղադրվել էր համացանցում։
Ալբոմի ստանդարտ տարբերակը կազմված է 12 թրեքից, իսկ deluxe-տարբերակը՝ 17։ Երգչուհու նախորդ ալբոմը կոչվում է Britney Jean։ Այն թողարկվել է 2013-ին։










































