Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Բինալի Յըլդըրըմը «Չանքայա» նստավայրում հանդիպել է խորհրդարանում ներկայացված մյուս երեք ուժերից երկուսի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուի ու Դևլեթ Բահչելիի հետ:
Ժամը 10.00-ին մեկնարկած այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են գյուլենականների կազմակերպած ռազմական հեղաշրջման փորձը, ահաբեկչության դեմ պայքարը, նոր Սահմանադրության հարցը:










































