Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովին չի ներկայացրել սահմանադրական փոփոխությունների տեքստերը, որոնց շուրջ սեպտեմբերի 26-ին անցկացվելու է հանրաքվե: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են Վենետիկյան հանձնաժողովից:
Հանձնաժողովն ընդգծել է, որ կարող է վերլուծել միայն այն տեքստերը, որոնք իրեն փոխանցվում են պաշտոնական դիմումների շրջանակներում:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը և ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ են տվել սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկել Վենետիկյան հանձնաժողով՝ վերլուծության համար:







































