Հուլիսի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:











































