Իսրայելի ռազմա-օդային ուժերը Սիրիայի տարածքում ոչնչացրել են ռուսական հրթիռներով պահեստ, հաղորդում է CNN-ը: Թիրախը եղել են ռուսական հականավային միջին հեռահարության «Յախոնտ» հրթիռները:
Հաղորդվում է, որ օդային հարձակման սկզբում հարված է հասցվել սիրիական ռազմա-ծովային ուժերի զորանոցին, որը տեղակայված է Լաթաքիայի նավահանգստի մոտ:
Սիրիայի կառավարությունը չի մեկնաբանել տվյալ պատահարը: Տեղի հեռուստատեսությունը սահմանափակվել է մի շարք պայթյունների մասին հաղորդագրություններով:
Հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի ղեկավարության իր անանուն աղբյուրները, հաղորդել է, որ ԱՄՆ-ը Իսրայելի ռազմա-օդային ուժերին մեղադրել է Սիրիայում ռուսական հականավային հրթիռների պահեստ ոչնչացնելու մեջ: Աղբյուրների տվյալներով` հարձակումը կատարվել է հուլիսի 5-ին: Հարվածի հետևանքով մի քանի զինծառայողներ են զոհվել:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հերքել է այս հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ իր երկիրը վաղուց չի միջամտում Սիրիայի «արյունալի պատերազմին»:








































