Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը վստահ է, որ ԵՄ-ն դեռևս կարող է պայմանավորվել Թուրքիայի հետ հոկտեմբերի 1-ից առանց վիզայի ռեժիմ մտցնելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը: Այդ մասին նա հայտարարել է Ավստրիայում Ալպբախ ֆորումի ժամանակ: Սակայն դրա համար Անկարան արտակարգ դրությունը չպետք է օգտագործի լրագրողներին և գիտնականներին հալածելու համար, համարում է Յունկերը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ այն բանի համար, որ Բրյուսելը Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնի, երկրի իշխանությունները պետք է կատարեն բոլոր պայմանները:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ԵՄ մտնելու բանակցությունները նույնպես պետք է շարունակվեն, որպեսզի ապահովվի Անկարայի հետ երկարաժամկետ երկխոսություն:









































