Հինգշաբթի քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է չինացի ավագ դպրոցական, ով եղել է Սան Ֆրանցիսկոյում անցած շաբաթ օրը վթարի ենթարկված Asiana Airlines ավիաընկերության Boeing-777 օդանավում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Այսպիսով՝ ավիավթարի զոհերի թիվը հասել է 3-ի:
Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել է երկու չինացի դպրոցականների մահվան մասին: Տեղի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ աղջիկներից մեկին Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի տարածքում հարվածել է հրշեջ ծառայության մեքենան, որը մեծ արագությամբ է սլացել:








































