Fitch-ը Ֆրանսիային զրկել է բարձրագույն վարկային վարկանիշից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսպիսով, AAA-ի վարկանիշը նվազել է մեկ աստիճանով: Այժմ Ֆրանսիայի վարկային վարկանիշը –AA+ է: Բացի այդ, Ֆրանսիայի տնտեսության վերաբերյալ միջազգային գործակալության կանխատեսումները կայուն էին:
Գործակալության մասնագետները նաև ենթադրում են, որ ինքնիշխան Ֆրանսիան կշարունակի «պարտքով միջոցներ գտնել» միջազգային շուկաներից՝ ցածր տոկոսադրույքներով:










































