Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռելու Ֆենեկյուն հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել: Հրապարակված այս վճռում նշվում է, որ այն կարող է բողոքարկվել:
Նախարարին մեղադրել են 2002-2005 թթ. պատգամավոր եղած տարիներին իր ղեկավարած ընկերության միջոցով հին տրանսֆորմատորներ գնելու և երկրի էներգետիկ համակարգի վրա վերավաճառելու մեջ: Այդ գործողությունների արդյունքում վնասը 2,5 միլիոն դոլար է կազմել:
Ֆենեկյուի հետ միասին խարդախության մեղադրանքով տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել նաև նրա եղբայրը՝ Լուչիանը, ինչպես նաև մի քանի մեղսակիցներ: Նրանք բոլորը պետությանը պետք է 15 միլիոն դոլար վճարեն: Մեղադրող կողմը Ֆենեկյուի համար 15 տարվա ազատազրկում է պահանջում:









































