Pebble ժամացույցները շարունակում են մեծ պահանջարկ վայելել: Դրանցից պատվիրել է ավելի քան 275 հազար մարդ, իսկ սմարթֆոնների համար նախատեսված ծրագրերը նեբեռնվել են միլիոն անգամ: Այս մասին հաղորդում է The Next Web-ը:
Նշենք, որ Pebble-ը միանում է Android սմարթֆոններին կամ iPhone-ին Bluetooth-ի միջոցով և իր սեփականատիրոջը «տեղեկացնում» է մուտքային զանգերի, հաղորդագրությունների, Gmail-ի նոր նամակների մասին, ինչպես նաև հիշեցնում է կայանալիք հանդիպումների մասին: Սարքի էկրանը պաշտպանված է քերծվածքներից:
Աքսեսուարների առաջին խմբաքանակը մատակարարվել է 2013-ի հունվարին:
Ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Միջիկովսկու խոսքերով, ընկերության համար առաջնային է SDK–ի ստեղծումը, որպեսզի ժամերի համար նախատեսված ծրագրեր կարողանան ստեղծել նաև «կողմնակի» մշակողները: Այն նաև նոր ծրագիր է պատրաստում՝ iOS-ի «վերահսկողության ներքո»:








































