Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը այսօր հայտարարել է, որ իր չինացի գործընկեր Չան Վանցյուանը շուտով կայցելի Թեհրան:
«Հուսով եմ, որ շուտով Չինաստանի պաշտպանության նախարարն ի պատասխան իմ չինական այցի, կժամանի Թեհրան»,- ասել է նա։
Նա չի մանրամասնել այցի կոնկրետ ժամկետը, ինչպես նաև չի հայտնել, թե Չինաստանի պաշտպանության նախարարն ինչ նպատակով է այցելելու Իրան։











































