Հնգյակը բացում են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի նորածին երկվորյակների 2008 թ. արված լուսանկարները: Զույգը ֆոտոշարքի համար 14 միլիոն դոլար է ստացել: Hello և People ամսագրերն այդ ծախսը կիսել են իրենց մեջ: Ի պատիվ դերասանների՝ պետք է նշել, որ ամբողջ գումարը նրանք բարեգործական նպատակներով են ծախսել:
1. Hello! ամսագրի շապիկը, 2008 թ. օգոստոս

2. People ամսագրի շապիկը, 2008 թ. օգոստոս

Երկրորդ տեղում People ամսագրին վեց միլիոն դոլարով վաճառված Ջենիֆեր Լոպեսի երկվորյակների լուսանկարներն են: Շապիկն այնքան հաջող է ստացվել, որ այդ համարը գրեթե 3 միլիոն տպաքանակով է վաճառվել:
3. People ամսագրի շապիկը, 2008 թ. մարտ

Երրորդ տեղում կրկին Անջելինան և Բրեդն են, ովքեր իրենց դստեր՝ Շայլոյի լուսանկարները վաճառել են չորս միլիոն հարյուր հազար դոլարով:
4. People ամսագրի շապիկը, 2006 թ. հունիս

Չորրորդ տեղում Դեմի Մուրի և Էշթոն Քեթչերի հարսանիքի լուսանկարներն են, որոնք վաճառվել են երեք միլիոն դոլարով:
5.Hello ամսագրի շապիկը, 2005 թ.հոկտեմբեր

Պատվավոր հինգերորդ տեղում Մեթյու Մաքքոնահիի և Քամիլա Ալվեսի և նրանց նորածին որդու լուսանկարներն են, որոնք հրապարակվել են ОК ամսագրում: Դրանց համար աստղերը 3 միլիոն դոլար են ստացել:
6. OK! Ամսագրի շապիկը, 2008 թ. օգոստոս

Ինչպես կյանքն է ցույց տալիս, ամենից լավ երեխաների լուսանկարներն են վաճառվում, երկրորդ տեղում հարսանեկան լուսանկարներն են:






































