Մենք իրավունք չունենք ձեռնքներս ծալած նստենք ու սպասենք, թե ինչ է լինելու: Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքին հայտարարեց «Նախախորհրդարան»-ի քարտուղար, արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը:
«Առաջիկա երկու ամիսներին մենք ձևավորելու ենք այլընտրանքային ընտրությունների ընտրական հանձնաժողովներ, 65 հոգանոց հիմնադիր խորհրդարան: Կոչ ենք անում Հայկական վերածնունդին սկսել ցուցակագրումը այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցել հայոց ընտրություններին», -ասաց Սեֆիլյանը:
Նրա դիտարկմամբ՝ բուրգի ներսում բոլոր մարդիկ չեն, որ անպետք են. «Շուտով գալու է սրանց ռադ անելու ժամանակը, բայց եթե կիրառեն ուժ, ապա այդ ուժին կստանան բիրտ ուժ»:
Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ թեև ակնհայտ է, որ իշխանությունը ինքնափլուզման է գնում, բայց իրենք չեն սպասելու այդ ինքնափլուզմանը. «Եթե մեզ չհաջողվի ստեղծել զուգահեռ իշխանություն, ապա մենք մնալու ենք փլատակների տակ մարդկանց էլ մեզ հետ ներքաշելու»,-ընդգծեց նա:
Մանրամասները դիտեք մեր տեսանյությում





































