Ռիհաննան այժմ համերգային շրջագայություններ է իրականացնում, իսկ համացանցում այդ ընթացքում, հայտնվել է նրա մասնակցությամբ գովազդային նոր տեսահոլովակի առաջին լուսանկարը: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Բարբադոսյան գեղեցկուհին թողարկում է նոր՝ Rogue բուրմունքը: Ամբողջական գովազդը հնարավոր կլինի գնահատել միայն սեպտեմբերին, իսկ այժմ երգչուհին ներկայացրել է միայն գովազդի մի քանի լուսանկարներ:
Մեր առջև սև-սպիտակ ֆոնին «հառնում է» մտածկոտ Ռիհաննան՝ կիսամերկ, միայն թեթև վերնաշապիկով: Նրա մաշկը փայլում է, իսկ մազերն ալիքներով ընկնում են դեմքին:
Ռին փիլիսոփայորեն է մոտեցել նոր ֆոտոշարքին և բացատրել է, թե ինչ է ներդրել այդ լուսանկարի մեջ. «Մարդիկ ժամանակի ընթացքում փոխվում և զարգանում են, իսկ Rogue-ի գովազդում ես ցանկացել եմ արտացոլել այն փոփոխությունները, որոնք այսօր բնութագրում են ինձ: Ես այդ օծանելիքները բոլոր կանանց և յուրաքանչյուր տրամադրության համար եմ ստեղծել, քանի որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է պահպանել իր անհատականությունը»:
Ռիի նոր բուրմունքն իր մեջ կներառի կիտրոնի, վարդի, հասմիկի, սալորի, վանիլի, մուսկուսի տարրեր և կհիշեցնի կախարդական արևելքը:











































