«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 20 օր է, ինչ հացադուլի մեջ է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ուղերձով դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին, և բոլոր նրանց, ովքեր ավելի վաղ նրան կոչ էին արել դադարեցնել հացադուլը։
Ուղերձում ասվում է. «Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»:








































