Հալեպին սպառնացող մարդասիրական ճգնաժամը կարող է դառնալ ամենամասշտաբայինը սիրիական հակամարտության 5-ամյա պատմության մեջ՝ ասվում է Սիրիայում մարդասիրական իրավիճակի մասին ՄԱԿ ԱԽ-ին ուղղված գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցոմ։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է 48-ժամյա մարդասիրական դադար հաստատելու անհրաժեշտության մասին և դրա հետ կապված՝ Մոսկվային ու Վաշինգտոնին կոչ արել արագ պայմանավորվել Հալեպում կրակի դադարեցման շուրջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում նշել էին, որ Հալեպի շրջանում հուլիսի 7-ից ակտիվացել են ռազմական գործողությունները կառավարական ուժերի և անօրինական զինված խմբերի միջև։
Գլխավոր քարտուղարի զեկույցի համաձայն՝ Հալեպի շուրջ ռազմական գործողությունների անցկացումը նախկինի պես բնութագրվում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերի համատարած խախտմամբ. հակամարտող կողմերից ոչ մեկը չի կատարում քաղաքացիական անձանց պաշտպանության իր պարտականությունները։







































