Սիրիայի բանակի զինվորականները մեղադրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» Էլ-Հասակա գավառում պայմանավորվածությունների խախտման մեջ: Այդ մասին ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարութունում, հայտնում է RIA Novosti-ն:
Գործակալության տվյալներով՝ Al Mayadeen հեռուստաալիքի աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ քրդերը խախտել են ժամանակավորապես կրակի դադարեցման պայմանավորվածությունը և Էլ-Հասակեում հարձակվել են կառավարական զորքերի դիրքերի վրա:
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության «Ասաիշ» ռազմական ճյուղը վտանգավոր միջոցներ է ձեռնարկել` շրջապատելով Էլ-Հասական, կրակել է հրետանուց և տանկերից: Արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ և զինծառայողներ: Սիրիական բանակը հարձակվել է ագրեսիայի համար պատասխանատու կրակակետերի և ջոկատների վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդվում է, սիրիական բանակը ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որպեսզի կանխի քաղաքը գրավելու քրդերի փորձերը:










































