Հուլիսի 12-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցելի. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:








































