Ուրբաթ Սիեթլում (Վաշինգտոն նահանգ) կոնֆերանսում ամերիկացի, ճապոնացի, բրիտանացի, կանադացի և նորվեգացի գիտնականների խումբը կքննարկի տիեզերական վերելակի ստեղծումը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ներկայիս կոնֆերանսում մենք կքննարկենք ինչպես տիեզերական վերելակի ստեղծման ընդհանուր գաղափարը, այնպես էլ այդ նախագծի առանձին կոնկրետ ասպեկտներ,- TASS-ին տված հարցազրույցում ասել է կոնֆերանսի նախագահ Դևիդ Հորնը:- Մասնավորապես, զեկույցներից մեկը նվիրված է նրան, թե ինչ պարամետրեր պետք է ունենա ամբողջ կառուցվածքի համար որպես «խարիսխ» ծառայող ուղեծրային կայանը»:
Տիեզերական վերելակը առանց հրթիռների Երկրի արբանյակ բեռներ հասցնելու համար նախատեսված կառուցվածք է: Կառուցվածքի հիմքը պետք է լինի Երկրի մակերևույթից մինչև երկրասինխրոն ուղեծրի վրա գտնվող ուղեծրային կայան ձգված ճոպանը, նշել է Հորնը:
Նա չի բացառում, որ տիեզերական վերելակի ստեղծումը Երկրի վրա հնարավոր է ոչ հեռու ապագայում:











































