France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել թուրք զինվորականներին ապաստան հատկացնելու հարցի դիտարկմանը, որոնք Հունաստան են փախել ուղղաթիռով:
Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո 8 թուրք զինվորականներ ուղղաթիռով ժամանել են Հունաստան: Նրանք հերքում են, թե կապված են խռովարարների հետ՝ ընդգծելով, որ փախուստի են դիմել՝ վախենալով իրենց կյանքի համար:
Հունաստանի իշխանություններն արդեն իսկ թուրք զինվորականների ուղղաթիռը վերադարձրել են Թուրքիայի իշխանություններին: Փախուստի դիմած թուրք զինվորականների թվում կա 3 մայոր, 3 կապիտան և 2 ենթասպա:
Հունաստանում ապաստանի տրամադրման հարցերով ծառայության հաղորդմամբ՝ թուրք զինվորականների վերաբերյալ որոշումը կկայացվի 2-3 ամսում: Թուրքիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել նրանց:










































