Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը հայտարարել է ամերիկյան զենքի մատակարարման մասին, որը սպասվում է մոտակա օրերին, հայտնում է ուկրաինական Radio Svoboda-ն:
«Նոր մատակարարումները կսկսվեն մոտակա օրերին: Այդ օգնության շնորհիվ շատ ուկրաինացի զինվորների կյանք են փրկվել»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին 600 միլիոն դոլարի չափով օգնություն է հատկացրել երկրի անվտանգության ապահովման համար:











































