Thursday, 04 06 2026
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը

ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները նոր թափ են ստացել. Տրայան Հրիստեա

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 13-րդ նիստը:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Նախագահի գրասենյակից, կառավարությունից և Ազգային ժողովից, ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից և ՄԱԶԾ-ից:

Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում: Վերջերս ստորագրվել է վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար: Հուսով եմ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Եվրոպական խորհրդարանը և ՀՀ Ազգային ժողովը կվավերացնեն անհրաժեշտ փաստաթղթերը: Հաջողությամբ են ընթանում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները, դրական զարգացումներ են արձանագրվել անվտանգության, արդարադատության, ազատության ոլորտներում:

Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ նաև արձանագրեցինք, որ էական առաջընթաց կա, և որ մոտեցել ենք 2013թ-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, հետևաբար Խորհրդատվական խումբը մեծ աշխատանքներ ունի կատարելու առաջիկայում»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ևս ընդգծել է, որ Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները նոր թափ են ստացել. «Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան նոր թափ է հաղորդել Հայաստանի և Եվրամիության միջև արդեն իսկ ինտենսիվ ընթացող երկխոսությանն ու համագործակցությանը: Այցը վերստին ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել և խթանել Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումները»: Ըստ դեսպանի, Եվրամիության հետ սերտ համագործակցությունը ոչ միայն մեծ հնարավորություն կընձեռի շուկաների հասանելիության, մարդկանց տեղաշարժի, համագործակցության առումով, այլ նաև դրանք իրացնելու հնարավորություն կտա:

Հրիստեան խոսել է նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը վերջնական տեսքի բերելուն մոտ լինելու մասին: ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է իր կիսամյակային հաշվետվությունը (2013թ. հունվար-հունիս ամիսների), ինչպես նաև հաջորդ կիսամյակի կարիքների գնահատման փաստաթուղթը և աշխատանքային ծրագիրը: Խորհուրդը քննարկել է Խորհրդատվական խմբի հունվարից հունիս իրականացրած աշխատանքները և նշել բարեփոխումների առաջընթացի մասին: Խորհուրդը նաև, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել 2013 թվականի մինչև այժմ իրականացված աշխատանքները:

Խորհրդին ներկայացվել է 2013 թվականի Կարիքների գնահատման հաշվետվությունը, որտեղ հստակ ներկայացված են հույժ կարևոր խնդիրները և դրանց արձագանքման տարբերակները կառավարության և գործընկեր մարմինների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում