Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր Իզատ Արտիկովը որակազրկվել է:
Ղրղզստանի ներկայացուցիչը երկամարտում իր ակտիվում էր գրանցել 339 կգ։ Մարզիկի դոպինգ-ստուգումը դրական պատասխան է տվել։
Հայտնաբերվել է ստրիխնին, որը փոքր քանակի օգտագործման դեպքում մկանային գործունեության ուժեղ խթանիչ է:
Բրոնզե մեդալը կհանձնվի Կոլումբիայի ներկայացուցիչ Լուիս Խավյեր Մոսկերին: Այդ մասին հայտնում է sport-express-ը։






































