Thursday, 04 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Դատարանը վերահաստատել է 50-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրյալի կալանավորման որոշումը

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն օգոստոսի 18-ին վերահաստատել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել նույն քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ա.Շահինյանը:

Վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել է օգոստոսի 17-ին, նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ և հայտարարվել հետախուզում։

Օգոստոսի 18-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան՝ Ա.Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում