Saturday, 27 06 2026
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ավստրիացի ուխտավորների

Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մի խումբ ավստրիացի կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու Գուրկի թեմի առաջնորդ եպիսկոպոս Ալոյս Շվարցի:

Ողջունելով ուխտավորների այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը նշել է, որ նման այցելությունները նպաստում են ոչ միայն փոխճանաչողությանը, այլև երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացմանն ու մշակույթների հարստացմանը: Նորին Սրբությունն իր խոսքում կարևորել է ուխտագնացությունների դերը քրիստոնյայի կյանքում` ընդգծելով, որ դրանք առիթ են ստեղծում միասնաբար աղոթք բարձրացնելու առ Աստված` ժողովուրդների բարօրության, աշխարհի խաղաղության և Քրիստոսի Եկեղեցու առաքելության արդյունավորման համար:

Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների սերտ հարաբերություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես իր շնորհակալությունն է հայտնել Ավստրիայի կաթոլիկ կարդինալ Շոնբոռնին այն աջակցության համար, որի շնորհիվ Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորները հնարավորություն են ստանում իրենց ուսումը շարունակելու Ավստրիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Վեհափառ Հայրապետը պատասխանել է նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը, հասարակական կյանքում Եկեղեցու դերակատարությանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական ծրագրերին ու գործունեությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում