Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է Թուրինի «Յուվենտուս» վերադառնալ, որտեղ վարձավճարով հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանում:
Նշվում է, որ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալը բանակցում է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ:
Տեղեկությունների համաձայն` «Յուվենտուս»-ը կփորձի դարձյալ վարձակալել Կուադրադոյի իրավունքները:












































