Sputnik Turkey լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանին ահաբեկելու կամ նվաստացնելու Արևմուտքի փորձերը խելամիտ և իրատեսական չեն:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Արևմուտքը դրանով ոչնչի չի հասնի: Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները դժգոհ են, որ այնպիսի առաջնորդները, ինչպիսիք են Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, չեն գնում նրանց մատնանշած ուղով:
«Բախվելով Էրդողանի ու Պուտինի անաչառությանն ու հաստատակամությանը՝ նրանք մեծ մտավախություն և վտանգ են զգում: Նրանք պետք է հասկանան, որ քանի դեռ իրենք չեն փոխել իրենց պահվածքը, մշտապես զգալու են այդ վտանգը:
Մեր առաջնորդները շարունակելու են նրանց մոտ հարուցել վախ և մտավախություն: Արևմուտքը պետք է վերջապես գիտակցի սա»,- հայտարարել է Չավուշօղլուն:










































