Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առևտուրը ԵԱՏՄ-ում. Վիճակագրություն ու հայտարարություններ

Վերջերս տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ 2016 թվականի առաջին կիսամյակում երկկողմանի (ՌԴ-ՀՀ) ապրանքաշրջանառությունը աճել է 12 տոկոսով։ Փորձենք համեմատել այդ թիվը Տիգրան Սարգսյանի գլխավորած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում 2016թ. առաջին կիսամյակի համար ներկայացված պաշտոնական վիճակագրության հետ։

Այսպիսով, ըստ ԵԱՏՄ պաշտոնական վիճակագության Եվրասիական տնտեսական միության արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. առաջին կիսամյակում  կազմել է 228,6 միլիարդ ԱՄՆ դոլար (արտահանումը 140,5, իսկ ներմուծումը՝ 88,1 միլիարդ դոլար): Անցած տարվա նույն  ժամանակահատվածի հետ համեմատած արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 23%-ով: Ապրանքների արտահանման ծավալը նվազել է 29,3%-ով, իսկ ներկրման ծավալը՝ 10,3 տոկոսով:

ԵԱՏՄ փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2016թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 17 տոկոսով և կազմել 19 միլիարդ դոլար:

Հայաստանը ԵԱՏՄ-ում

Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ 2016թ. առաջին կիսամյակում կազմել է 13,8 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է է 24,3 տոկոսով: ՀՀ ապրանքաշրջանառությունը Ղազախստանի հետ նվազել է 17,3%-ով և կազմել 2,3 միլիոն դոլար: Ղրղզստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 0,1 միլիոն դոլար , ինչը 2015թ.-ի առաջին կիսամյակի հետ համեմատած 39,8 տոկոսով պակաս է  2016թ.-ի հետ համեմատած:

ՀՀ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2016թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 537,7 միլիոն ԱՄՆ դոլար: Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 5,8 տոկոսով: Համեմատելով այս թվերը Սերժ Սարգսյանի հնչեցրածի հետ, տեսնում ենք, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը այս տարի նախորդ տարվա նկատմամբ ոչ միայն 12 տոկոս աճ չի գրանցել, այլ արձանագրվել է 5,8 տոկոսանոց անկում։ Անհասկանալի է, թե որ տարվա հետ համեմատած է Սարգսյանը տեսել այդ աճը։

Ռուսաստանը ԵԱՏՄ-ում

2016թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա հետ համեմատած Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է նաև մնացած բոլոր ԵԱՏՄ երկրների հետ: Մասնավորապես, Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը, որի կշիռը ԵԱՏՄ-ում ամենաբարձրն է, նվազել է 7,5 տոկոսով և կազմել 11825,3 միլիոն դոլար: ՌԴ առևտուրը Ղազախստանի հետ կազմել է 5682,8 միլիոն դոլար, ինչը 28,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ռուսաստանի առևտուրը Ղրղզստանի հետ նվազել է 27,8 տոկոսով և կազմել 540,4 միլիոն դոլար:

Այս վիճակագրությունից հստակ երևում է, որ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը, թե այլ երկրների հետ, և թե միմյանց միջև տարեց տարի միայն անկում է ապրում և երկու նախագահների տնտեսական աճերի մասին հայտարարությունների կապը իրականության հետ անհասկանալի է:

 

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում