Նախկին պաշտոնյա Ռոբերտ Գ. Մելքոնյանը դատարանի առաջ է. դատում են կողոպուտի համար: Նա մտել էր խանութ և «Ջոնիկից» գողանալով այնտեղ դրված Այֆոն 4Ս մոդելի բջջային հեռախոսը` փախել: «Ջոնիկ» խանութի աշխատակցուհին, ում պատկանում էր հեռախոսը, 350.000 դրամի վնաս էր կրել: Սակայն հետո գտել էին 33-ամյա Ռոբերտ Մելքոնյանին, և վնասը վերականգնվել էր:
Բայց Ռոբերտ Մելքոնյանին դատեցին ու դատապարտեցին 6 ամսվա ազատազրկման: Հիմա նա «Վարդաշեն» ՔԿՀ-ում է` կողոպուտի համար և հույս ունի, որ վերաքննիչ դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառի:
Դատական նիստը` հուլիսի 12-ին, ժամը 15.00-ին: