Թուքիայի ուժայինները ձերբակալել են երկրի արևելքում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի ենթադրյալ մեղավորին, հայտնում է Anadolu-ն:
Հանցագործների փնտրման հատուկ գործողությունը սկսվել է անմիջապես պայթյունից հետո: Ներգրավվել են զրահատեխնիկա և ուղղաթիռներ: Կասկածյալին հաջողվել է հատնաբերել և կենդանի բռնել: Հաղորդվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը վիրավորվել է: Ներկայումս նա ձերբակալված է:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին Վան քաղաքում: Ոստիկանական բաժնի մոտ հեռակառավարումով պայթեցվել է ավտոմեքենա: Զոհվել է 3, վիրավորվել 40 մարդ:









































