Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարող է Թուրքիա այցելել ընթացիկ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին.
«Ես կարծում եմ, որ պարոն Լավրովի այցը Թուրքիա տեղի կունենա մինչև ընթացիկ տարեվերջ: Կասեմ մոտավորապես, որ դա տեղի կունենա նոյեմբերին կամ դեկտեմբերին»:
Դեսպանը հայտարարել է, որ այցի ընթացքում խորհրդակցություններ կանցկացվեն արտգործնախարարների միջև:










































